News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Լարված իրավիճակ էր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Մարդիկ այստեղ փակել էին ճանապարհը: Նրանց հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը:

Ոստիկանները նախ պահանջեցին բացել ճանապարհը, ապա, բիրտ ուժ  կիրառելով, սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Նրանց հետ էին նաև բերետավորները: Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Քաղաքացիներից մեկն ընկավ գետնին, նրա ինքնազգացողությունը վատացավ:

Հիշեցնեմ, մինչև այդ հենց այդ հատվածում ուշաթափվել էր նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Տպել
Ամենաշատ