News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները Հայաստանում 2023 թվականին քաղաքականապես բևեռացված էին, և լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը շարունակում էր խոչընդոտ լինել մամուլի ազատության համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության՝ «Մարդու իրավունքների վիճակի մասին 2023թ․ զեկույցն ըստ երկրների․ Հայաստան» տարեկան զեկույցում։

«Նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ ենթադրյալ կապ ունեցող անձինք կամ խմբերը շարունակում էին բաժնետոմսեր ունենալ բազմաթիվ հեռարձակվող լրատվամիջոցներում և թերթերում, որոնք հակված էին արտացոլելու իրենց սեփականատերերի քաղաքական հայացքներն ու ֆինանսական շահերը: Տարվա ընթացքում պետական ​​կառույցներն ավելացրել են իրենց ֆինանսական ներդրումները ԶԼՄ-ներում՝ մեծացնելով բևեռացումը: Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ, որոնք կախված չէին քաղաքական դոնորների ֆինանսական աջակցությունից: Փոխարենը, նրանք ապավինում էին միջազգային դոնորների աջակցությանը գովազդից և բաժանորդային վճարներից ստացված սահմանափակ եկամուտների պատճառով», - ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի՝ «հեռարձակվող լրատվամիջոցները՝ ներառյալ հանրային հեռուստատեսությունը, մնում էին բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը»:

«Լրատվամիջոցների որոշ դիտորդների կարծիքով՝ հանրային հեռուստատեսությունը շարունակել է նորություններ և քաղաքական բանավեճեր ցուցադրել իշխանամետ տեսանկյունից, թեև այն հասանելի է մնացել ընդդիմադիր ձայների համար»,- ընդգծվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ տվյալ ժամանակահատվածում սոցիալական ցանցերի օգտատերերը տարբեր սոցիալական հարթակներում ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը կառավարության և նախկին իշխանական կառույցների մասին։

Այն ընդգծում է, որ «կիբերահաբեկումը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ՝ հիմնված քաղաքական պատկանելության, գենդերային ինքնության և գենդերային հավասարության խնդիրների վրա, հանգեցրել է ինքնագրաքննության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ