News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ փակել են Երևան ֊ Թբիլիսի միջպետական մայրուղին։

Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքված։ նրանց ինչ–որ պահի հաջողվեց բացել ճանապարհը։ Այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը։

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ