News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղար Պավան Կապուրի (Pavan Kapoor) հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ մի շարք պատվիրակությունների Հնդկաստան կատարած վերջին շրջանի այցերի ընթացքում քննարկված թեմաների և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերի շուրջ՝ կարևորելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հետագա հնարավոր հանդիպումների կազմակերպման նշանակությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությանը՝ դեսպան Վահագն Աֆյանը զրուցակցին է ներկայացրել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ