News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհն ու կամուրջը փակած բնակիչները ստուգում են ավտոմեքենաները՝ ականազերծման աշխատանանքեր իրականացնել պատրաստվողների բացահայտելու և նրանք մուտքը գյուղի տարածք թույլ չտալու նպատակով։

Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։

NEWS.am-ը ավելի վաղ հաղորդել էր, որ քաղաքացիները փակել են Կիրանց գյուղի կամուրջը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է այսօր ականազերծման աշխատանքներ իրականացվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սպասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքները, նաև վրան են տեղադրել կամրջի մոտակայքում։

Հիշեցնենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, փողոցներ փակել՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման աշխատանքները Տավուշում և որևէ տարածք չզիջել Ադրբեջանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ