News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը, վերջնահաշվում այն զավթելը՝ կործանելով Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Տավուշում հիմա ձայն չեն հանի, ավելի՛ն, լուռ կհետևեն, հանդես կգան խաղաղասերի դիրքերից, իբրև թե համաձայն են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, իրականում ստանալով հնարավորը՝ չեն զիջի ոչինչ։ Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում՝ վիժեցնելով իբրև թե ընթացող խաղաղ կարգավորման գործընթացը։

Չհասկանալ այս պարզ իողությունը, նշանակում է ոչինչ չհասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունից, և մեծ խաղացողների հետապնդած ռազմավարական շահերից, կամ լինել սեփական շահերը ոտնակոխ անող «Խաղաղասեր»,- ասաց նա:

Նորիկյանը հավելեց, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում պետք է հստակեցվի, թե՞.

  1. Կողմերը ո՞ր թվականի քարտեզներով են առաջնորդվում։
  2. Ադրբեջանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ իր զորքերը հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս է բերում ՀՀ զավթված բոլոր տրածքներից։
  3. Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատումը, ներկայումս ընթացող անօրինական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ կանոնագրքի հաստատումից հետո երկու կողմից էլ հնարավոր տարածքների վերադարձն ու հստակեցման գործընթացը պետք է տեղի է ունենա միաժամանակ։

«Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը քննարկում է ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները»,- հայտարարեց Նորիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Այսօր ճանապարհներ էին փակվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի էական քայերը դեպի խաղաղություն. Սիյարտո
Անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ...
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Դիմումներ են գրել եւ դուրս են գալիս․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ուզում եք խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը...
Ամենաշատ