News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։

Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։

Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։

ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԳՆ ղեկավարն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել
Մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից...
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ 
Առայժմ զարգացում դեռ չկա․․․
ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հակամարտության կարգավորման համար
Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք...
Գերմանիայում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետները. Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական...
Միրզոյանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հույս ունի
Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը...
Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի էական քայլերը դեպի խաղաղություն. Սիյարտո
Անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ...
Ամենաշատ