News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանն ուրախ է տեսնելու համար բաց, բարգավաճ և զարգացող Միացյալ Նահանգները և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը նույնպես կարող է Չինաստանի զարգացումը դիտարկել դրական լույսի ներքո:

«Եթե այս հիմնարար խնդիրը լուծվի, այս «առաջին կոճակը» կոճկվի, ապա Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն իսկապես կկայունանան, կբարելավվեն և առաջ կընթանան»,- ըստ  Xinhua-ի՝ շեշտել է Չինաստանի նախագահը։

Սի Ծինպինն ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, սակայն այդ համագործակցությունը պետք է երկկողմ լինի։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից, սակայն այն պետք է միտված լինի համատեղ առաջընթացին, այլ ոչ թե զրոյական գումարով խաղ լինի։

Ծինպինը նշել է, որ Չինաստանը հակված է դաշինքների հետ չմիանալուն, և ԱՄՆ-ն նույնպես չպետք է իր շուրջ խմբավորումներ կազմի։

Երկու կողմն էլ կարող է ունենալ բարեկամներ ու գործընկերներ, և պետք է ձեռնպահ մնան միմյանց թիրախավորելուց, հակազդելուց կամ վնաս հասցնելուց:

Սի Ծինպինը Չինաստանին և ԱՄՆ-ին համաշխարհային խաղաղության համար պատասխանատվություն ստանձնելու և տարբեր երկրների զարգացման համար հնարավորություններ ստեղծելու կոչ է արել։

«Որպես գերտերություններ՝ Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է խոշոր երկրների համագործակցության օրինակ ծառայեն, ինչպես նաև աշխարհին հանրային բարիքներ տրամադրեն և գլոբալ համախմբվածության խթանման գործում ակտիվ դեր խաղան»,- հավելել է Չինաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ