News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 Ուկրաինական բանակը ռազմաճակատից դուրս է բերել ամերիկյան Abrams M1A1 տանկերը՝ ռուսական հետախուզական և հարձակողական անօդաչու սարքերի պատճառով, որոնք այժմ պտտվում են մարտադաշտի գլխին։ Ըստ Associated Press-ի՝ պարզվել է, որ տանկերը չափազանց խոցելի են դրոնների համար:

ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի փոխնախագահը AP-ին տված հարցազրույցում ասել է, որ ամերիկացի և ուկրաինացի զինվորականներն այժմ համատեղ քննարկում են, թե տանկերն ինչպես օգտագործել նոր իրավիճակում:

ԱՄՆ-ն 2023 թվականի հունվարին 31 Abrams տանկ է փոխանցել Ուկրաինային։ Նախատեսվում էր, որ դաշնակիցների փոխանցած այս և այլ տանկերը ուկրաինական բանակին կօգնեն ճեղքել ռուսական պաշտպանական գծերը և հետ գրավել բռնազավթված տարածքները։

Բայց դրանից հետո իրավիճակը շատ է փոխվել. առաջնագծի գլխին վխտում են անօդաչու սարքերը: Ուկրաինացի զինվորականներից մեկը պատմել է, թե բաց տարածությունումտանկերն անմիջապես անօդաչուների նշանառության տակ են: Նրա տվյալներովով՝ 31 Abrams-ներից հինգն արդեն կորել է։

ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդին ասել է, թե ուկրաինացի և տեղի այլ գործընկերների հետ կփորձեն տեխնիկան կիրառելու ելք գտնել փոփոխված միջավայրում, որտեղ ամեն ինչ անմիջապես տեսանելի է դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ