News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։
Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաեւ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, եւ պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։

Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի բարեկեցության ապահովում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը հարվածային տեմպերով իր ողջ գերդաստանը տեղավորում է պետական համակարգում: Ի պատասխան մեր ճշտմանը՝ նա ասել է. «Մարդը իրավունք չունի՞ աշխատելու. զանգեք, իրենից հարցրեք։ Հիմա իմ կինը աշխատում է, ինչ-որ ՊՈԱԿ կա, այդտեղ, անունն էլ չգիտեմ։ Շարքային աշխատող է։ ԱԺ-ում չի աշխատում։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ 2 տե՞ղ ա աշխատում։ Ահագին ժամանակ ա չի աշխատում ԱԺ-ում»»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ