News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Վիկտորիա նահանգի օդանավակայանի մերձակայքում սավառնակի վթարի հետևանքով, հայտնում է ավստրալական Associated Press-ը։

Շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 13.40-ի սահմաններում դեպքի վայր են կանչվել շտապօգնության ծառայությունները:

Առաջինը դեպքի վայր են հասել Բյութի լեռան  հրշեջները, այնուհետև Տավոնգայի հրշեջ խումբը, շտապօգնության ճանապարհային և օդային ծառայությունները և ոստիկանությունը:

Բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածներին, սակայն երկուսն էլ տեղում մահացել են։

Երկուսը, որոնց ինքնությունը չի պարզվել, եղել են սավառնակի միակ ուղևորները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ