News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման, որոնք անհրաժեշտ են լիակատար լիցքաթափման և վիճահարույց հարցերի կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել հայկական սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկությունները։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և օրակարգում եղած բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ հասնելու համար»,- ասել է Պեսկովը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ