News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը, անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին, ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված գերակայությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, ինչպես նաև աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։

Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարին ևս ներկայացրել է երկրի զարգացման 2030 տեսլականի շրջանակում մեդիաոլորտում ավելի քան 140 հազար նոր աշխատատեղերի ստեղծման զբաղվածության նախագիծը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել վերապատրաստման և վերակրթման լավագույն փորձի փոխանակման ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ