News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամիության ապագայի համար, քանի որ առանց ընդլայնման նոր «երկաթե վարագույրի» առաջացման վտանգ կա։ Ըստ Euronews-ի՝ դրա մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի ամենախոշոր մեկանգամյա ընդլայնման 20-ամյակի առիթով լրագրողներին տված հարցազրույցում: «Չափազանց վտանգավոր կլինի ոչ բարեկեցիկ և թույլ տնտեսությամբ անկայուն հարևաններ ունենալը»,- նշել է Միշելը և հավելել, որ և՛ թեկնածու երկրների, և՛ ԵՄ-ի շահերից է բխում ընդլայնման հարցում առաջընթացի հասնելն ու գործընթացն արագացնելը:

Նա այդ հայտարարությունն արել է Եվրամիության ամենամեծ ընդլայնման 20-ամյակի տարեդարձին, երբ 2004 թվականին տասը նոր անդամներ, ներառյալ՝ յոթ նախկին խորհրդային հանրապետություններ և արբանյակ պետություններ միացան ԵՄ-ին:

Ըստ Միշելի, եթե դա 20 տարի առաջ տեղի չունենար, ԵՄ-ն և չմիավորված երկրները «փաստացի միմյանցից կբաժանվեին երկաթե վարագույրով», և Արևելյան երկրները կվերածվեին դրանց վերահսկողության տակ առնելու՝ Կրեմլի քաղաքական և գաղափարական փորձերի թիրախի։

Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Բալկանների ինը երկրներ ներկայում սպասում են Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն: Դաշինքին միանալու գործընթացը, ինչպես հայտնի է, տևական ու բարդ գործընթաց է. թեկնածու երկրները պետք է կատարեն ԵՄ խստագույն պահանջները՝ դատական ​​և սահմանադրական բարեփոխումների իրագործմամբ հանդերձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ