News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Կիրանցիները ասում են՝ մենք կողմ ենք սահմանազատման ու սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանազատում եւ սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի հանձնում: Այս մասին այսօր՝ ապրիլի  29-ին, կառավարության շենքի մոտ լրագրողներին ասել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Շատ հստակ պահանջը ներկայացնում են, շատ հստակ հիշեցնում են կառավարությանը, թե որտեղով է անցել սահմանը, իրենք շատ լավ հիշում են: Այսօր տարօրինակ փորձ է կատարվում, ինչ-որ անհեթեթ սահմանագիծ, որը կիրանցիները չեն էլ ուզում մտածել, որ դրանով կարող է սահմանը անցնել»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այսօրվա գծվող սահմանը չի համապատասխանում նույնիսկ Խորհրդային միության սահմաններին, որին հղում են անում իշխանությունները:

«Գյուղացիները ողջախոհ են, միակ պահանջն է, որ կամայական սահմանագծում չարվի, շատ հստակ է իրենց պահանջը: Գյուղացիները երկու տարբերակ են ներկայացնում, երկուսն էլ շատ խելամիտ են, տեսնենք՝ ինչ կստացվի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ