News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը մեծապես կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և նրա որոշումից: Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի: Դրա մասին Սաուդյան Արաբիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Պետքարտուղարը նշել է, թե Պուտինն ակնկալում է, որ Ռուսաստանն ավելի երկար կդիմանա, քան Ուկրաինան և նրան աջակցող երկրները: Սակայն Արևմուտքի աջակցությունը նպատակ ունի հստակ ազդանշան ուղարկելու. Ուկրաինան ոչ միայն գոյատևելու է, այլև հաջողության կհասնի։

«Հուսով եմ՝ պարոն Պուտինը դա կհասկանա և պատրաստակամություն կհայտնի անկեղծորեն բանակցելու՝ ըստ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության»,- ասել է Բլինքենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ