News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում հնարավորություն չունի նույնականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանների կողմից օպերատորի նկատմամբ կիրառված բռնության դեպքին:

Դիտարկմանը, որ նա ասել է, որ լրագրող է, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ասելով չի, լիքը մարդ կարող է լիքը բան ասել: Ոստիկանությունը առանց բեյջի մարդուն պետք է ասելով նույնականացնի՞: Այսինքն ոստիկանությունը, երբ գործողություններ է իրականացնում, պետք է գնա բոլորից հարցնի՝ դու ով ես, ներողություն, կարելի՞ է  ձեզ բերման ենթարկել: Ոչ իհարկե: Լրագրողներն ու օպերատորները, եթե տվյալ տարածքում գործունեություն են իրականացնում, ապա պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն: Իսկ եթե այդտեղ ծառայողական լիազորությունների վերազանցում կա, ապա կա իրավական պրոցես, թող ծառայողական քննություն հարուցվի»:

Հարցին՝ ի՞նչ կանի, եթե տեսնի, որ լրագրողը առանց որեւէ փաստ ներկայացնելու հայտարարի, որ ինքը այսինչ երկրի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում, որ ինչ-որ գործընթաց անի, նա պատասխանեց. «Ես հաստատ լրագրողի ծնոտին չեմ հարվածի: Եթե ես հասկանամ, որ դուք ինձ զրպարտում կամ վիրավորում եք, կդիմեմ դատարան: Ես որեւէ մեկի ծնոտին չեմ խփելու»,-ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդեմ լրագրողների 14 ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել՝ 23 տուժողով. սա 2018-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է
Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է․ ԽԱՊԿ-ը...
Երևանում անցկացվեց հայ-հնդկական համատեղ միջազգային մեդիա համաժողով (ֆոտո)
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Հնդկաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներ, մարզական մեկնաբաններ, ուսանողներ...
CNN լրատվական ընկերությունը մոտ 100 աշխատատեղ կկրճատի
Մենք կառուցում ենք ապագայի միլիարդ դոլար արժողությամբ թվային բիզնեսը», - նշել է ընկերության գործադիր․․․
Վստահ եմ, որ հաղթելու եմ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում. Գարեգին Խումարյան
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության  նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը մասնակցում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով իրականացվող երկրորդ մրցույթին...
«Կանգ չառանք, երբ ամիսներով կամ տարիներով բացակայում էր աշխատավարձը». Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից
Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը...
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել
Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ