News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳ նախարար Ալի Երլիկայան։

«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում, որոնք իրականացվել են երկրի 12 նահանգներում, ձերբակալվել է 41 մարդ»,- գրել է նախարարը X-ի իր էջում։

Ամենից շատ թվով ձերբակալություններ կատարվել են Ստամբուլում՝ 10։ Առգրավվել է հրազեն։

Ապրիլի 29-ին Թուրքիայի ՆԳն ղեկավարը տեղեկացրել էր Ստամբուլում ութ մարդու ձերբակալման մասին, որոնք կասկածվում էին ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նրանցից մեկը կալանքի է վերցվել մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու վայրում։

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ մեկ տարում հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը հայտնում է Ալ-Կաիդայի առաջնորդներից մեկի ձերբակալության մասին
Ամին-ուլ-Հաքը ձերբակալվել է Փենջաբի Սարայ Ալամգիրից: Նա Ուսամա բեն Լադենի մտերիմն է 1996 թվականից...
«Հյուսիսային տերևաթափ» անունով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է.մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության...
Ռուսաստանում Նավալնիի այրուն ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Ըստ «Коммерсантъ»-ի՝ դրա մասին տեղեկություն է հայտնվել Ռոսինֆորմմոնիտորինգի գրանցամատյանում...
Արաբական Միացյալ Էմիրություններում 43 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրներ»-ին ղեկավարելու համար
WAM պետական գործակալությունը հայտնել է, որ ևս 11 մարդ ավելի կարճ ժամկետով ազատազրկման դատապարտվել...
Հունիսի 23-ին ահաբեկչությունն իրականացրել են երևելի ընտանիքների անդամները. Դաղստանի ղեկավար
Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղի բնակիչները չեն պաշտպանում ահաբեկիչների գաղափարները...
Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել
Ահաբեկչական սպառնալիքը մնում է չափազանց լուրջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ