News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Մենք արտաքին հովանավորներ չունենք, և չենք էլ ունենալու: Էն մարդիկ, կուսակցությունները և դրանց ղեկավարները, ովքեր երբևիցե ասեն, որ մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոններն ենք, դա  կոնկրետ Նիկոլական պրոպագանդան է: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, նորաստեղծ կուսակցությունն  առաջակում է հարևան պետությունների՝ Վրաստանի և Իրանի  հետ ունենալ լավ հարաբերություններ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցել արժանապատիվ հարաբերություններ՝ պաշտպանել երկրի շահերը: Բացի այդ, նա շեշտեց, որ պետք է եվրոպական երկրների հետ ինտեգրման պրոցեսն ընթանա, որովհետև մենք շատ սերտ կապված ենք այդ քաղաքակրթության հետ:

«Մենք եվրոպական ժողովուրդ ենք, եվրոպական ձևով ենք մտածում, մեր քաղաքում, երբ դուրս ես գալիս փողոց, զգում ես, որ եվրոպական քաղաքում ես՝ մտածելակերպը, արժեքները և այլն: Պետք չի նոր գնալ, մենք էդտեղ ենք, ուղղակի պետք է ամրապնդել այս ամեն ինչը: Մենք պետք է լավ կապեր ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի և Չինաստանի հետ, այսինքն բոլոր խաղացողների հետ պետք է մեր հարաբերությունները կարգավորենք ճիշտ մասնագետների և գործողությունների միջոցով»,-հավելեց նախկին քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ