News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց:

Այս պահին գյուղում իրավիճակը լարված է: Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:

Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:

Մեկ այլ; բնակիչ էլ ասաց. «15 հոգու համար մի ամբողջ զորք ն բերել: Սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, արա: Ամոթ ձեզ, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Ո՞վ է Փաշինյանը, ինքն ո՞վ է, մենք տենց մարդ չենք ճանաչում: Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն
Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում...
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե...
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել
Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն...
«Ժողովուրդ».Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է.Մաս 209
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան...
«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ
Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք…
«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել
Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ...
Ամենաշատ