Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել միջազգային կառույցների ու դեսպանատներին՝ հանդիպելու համար։ Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեցին «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, նշեց. «Դիմելու ենք այն բոլոր երկրների դեսպաններին, նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ՀՀ-ում իրականացնում են, այսպես կոչված, բրեփոխումների ֆինանսավորում, ծրագրեր են հաստատել ժողովրավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրվունքի գերակայության եւ իրավական պետության ուղղությամբ: Հրավիրելու ենք փակ հանդիպման, որպեսզի անկաշկանդ զրույց լինի: Ուզում ենք իրենցից ստանալ հստակ պատասխան ստանալ՝ արդյոք իրենց կղմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի վերջարդյունքը ոստիկանապետության հաստատումն է՝ իր բոլոր դրսեւորումներով, քաղբանտարկյալներով սկսած, ավարտած պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմը գործադրելով»:
Ընդդիմադիր գործչի խոսքով, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից իրենք տպավորություն են ստացել, որ նրանք չեն տիրապետում Հայաստանում ստեղծված իրավիճակին, կամ առնվազն կեղծ լուրերի տակ են, որոնք այս իշխանությունները փորձում են փոխանցել նրանց»:











