News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երեւի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար: Այս մասին Կիրանցում հայտարարեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ եւ զոհվածի ծնողը՝ հայտարարելով, որ իրենց կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

«Ոնց կհաջողենք, երբ կհաջողենք, չգիտեմ, բայց մենք էլ ենք պատրաստակամ, հույս ունենք, որ Աստված մեզ հետ կլինի այս պայքարի մեջ»,-ասաց նա:

 Նշենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, Կիրանցից մեկնարկել է քայլերթը դեպի Երեւան, այն գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Քասյլերթի մասնակիցները Երեւան կհասնեն մայիսի 9-ին եւ իրենց պահանջները կներկայացնեն իշխանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ