News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Թայվանի Զինված ուժերը մեկ օրում գրանցել է չինական 23 թռչող սարքեր եւ 5 նավեր կղզու մոտ։ Այս մասին նշվել է կղզու պաշտպանական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունում։

Նշվել է, որ ութ թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչելիության գոտի կղզու հարավարեւմտյան եւ արեւելյան մասերում։

Հայտարարությունում նշվել է, որ Թայվանի բանակը ի պատասխան գործի է դրել օդուժ, նավեր, ինչպես նաեւ ցամաքային հրթիռային համալիրներ՝ թիրախներին հետեւելու համար։

Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ