News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ռուսական ագրեսիայից Ուկրաինային պաշտպանելուն օգնող նոր եղանակ է մտահղացել։ Ըստ Radio France Internationale մեդիաընկերության՝ Chrysalis (Շերամի բոժոժ) ծրագրի շրջանակում նախատեսվում է Ուկրաինա տեղափոխել ժամկետանց կամ ժամկետանց բաղադրիչներից հավաքված հեռահար Scalp հրթիռներ, ինչը Ֆրանսիային հնարավորություն կտա խուսափելու սեփական հրթիռային զինանոցի սպառումից։

Chrysalis ծրագիրը կօգտագործի Scalp հրթիռներ, որոնք պահվում են բեռնարկղիկներում։ Ըստ DW-ի՝ նման հրթիռների երկու տեսակ կա՝ ժամկետանց չօգտագործված և ապամոնտաժված, որոնց բաղադրիչները հանվել են Scalp-ի այլ հրթիռներում օգտագործելու համար։ «Բոժոժներում» պահվող հրթիռները կհասցվեն ֆրանսիական գործարաններ, որտեղ երեք ամսվա ընթացքում դրանք պիտանի կդարձնեն։

Քանի որ այդ հրթիռներն, ըստ ամենայնի, արագ կտեղակայվեն Ռուսաստանի դեմ օգտագործելու համար, դրանց փորձարկումները կիրականացվեն պարզեցված սխեմայով։ RFI-ի աղբյուրներից մեկն այս ծրագիրը տնտեսական առումով շատ արդյունավետ է անվանել, «քանի որ իրենց «բոժոժներից» հանված Scalp հրթիռներն արդեն իսկ նախատեսված են ոչնչացման համար։

2024 թվականի հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինային Scalp 40 հրթիռ մատակարարելու մտադրության մասին։ Chrysalis ծրագիրը գործարկվել է մոտավորապես նույն ժամանակ: RFI-ի աղբյուրները նշում են, որ գտնված լուծումը նոր Scalp հրթիռների արտադրության համեմատ 4 անգամ կնվազեցնի ծախսերը։

Chrysalis ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ