News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել էր մեկ բաժակ Դուետ սուրճ: Այս մասին հայտնել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ էին փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ էին դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման էին ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել էին Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ էր նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

Տպել
Ամենաշատ