News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահի ընտրությունները հաղթողին չեն պարզել։ Ութ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, որը նրա համար հաղթանակ կապահովեր առաջին փուլում։ Դա նշանակում է, որ երկու շաբաթ հետո տեղի է ունենալու երկրորդ փուլ, որին մասնակցելու են առաջին փուլի երկու հաղթողները։

Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան սկզբում մոտ էր հաղթանակին՝ մոտ 49,63 տոկոս, բայց հետո, տեղամասերից ստացվող արդյունքների հաշվարկմամբ, նրա ցուցանիշը նվազել է։

Նաուսեդան ստացել է 46,08 տոկոս աջակցություն։ Երկրորդ փուլում 59-ամյա Նաուսեդայի մրցակիցը լինելու է 49-ամյա վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն (16,48 տոկոս առաջին փուլում)։ Փորձագետների կարծիքով՝ երկրորդ փուլում հաղթելու շանս կառավարության ղեկավարն այնքան էլ չունի։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ութ թեկնածուներ։ Նրանցից չորսին (այդ թվում Շիմոնիտեին) առաջադրել են քաղաքական կուսակցությունները, չորսը (այդ թվում Նաուսեդան) ինքնառաջադրվածներ էին։

Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կիրակի տեղի է ունեցել հանրաքվեի քվեարկություն երկակի քաղաքացիության մասին։ 1990-ականներին այն հանրապետության սահմանադրությունում վտանգավոր էր թվացել, քանի որ երկրում կարող էին հայտնվել բավական թվով մարդիկ, ովքեր կցանկանային դառնալ Լիտվայի քաղաքացի՝ ռուսական քաղաքացիության պահպանմամբ։

Հանրաքվեն, ըստ նախնական տվյալների, կայացած կհամարվի։ Դրա համար պետք է մասնակցեր ընտրողների ցուցակի կեսից ոչ պակասը։ Կիրակի մասնակցությունը կազմել է 57,8 տոկոս։ Բայց անհրաժեշտ աջակցություն (քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը) երկրորդ քաղաքացիություն ունենալու համար չի ապահովվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ