News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներսում բողոքի շարժում է ծավալվել: Դրա բյուրեղացումը տեղի ունեցավ Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պաշտոնական Երևանի զիջումներից դժգոհության հետնապատկերում։ Դրա մասին գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մի խումբ ցուցարարներ մարտի 3-ին սահմանամերձ շրջանից շարժվեցին մայրաքաղաք։ Շարժման մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին և Հայաստանի գլխավոր քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք անցկացրին։ Հաջորդ օրը սկսվեց քաղաքացիական անհնազանդությունը։ Առաջ է քաշվել կառավարության հրաժարականի կարգախոսը, ինչին հնարավոր է հասնել խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով։

Սակայն ընթացակարգային ճանապարհով այդ նպատակին հասնելը գործնականում անհնար է: Ընդդիմադիր պատգամավորների թիվը բավարար չէ նման որոշում ընդունելու համար։ Եթե ​​նույնիսկ անվստահություն հայտնելու նախաձեռնությունն անհրաժեշտ թվով ձայներ հավաքի, դժվար թե այն հասնի իր տրամաբանական ավարտին»,- նշել է նա։

Մարկեդոնովը շեշտել է, որ Հայաստանում մայիսյան ցույցերի մասին շատ հետաքրքիր փաստեր կան։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  ցուցարարների առաջին դեմքը ո՛չ քաղաքական գործիչ է, ո՛չ նախկին նախագահ կամ վարչապետ, ո՛չ էլ անգամ նախկին պատգամավոր կամ նախարար։

«Բողոքի ցույցերի ֆրոնտմենը նախկինում քաղաքական շրջանակներում չհայտնված հոգևորական է։ Ընդդիմությունը ներկայացնող հայկական ավանդական ուժերը գրեթե չորս տարի փորձում են տապալել Փաշինյանին, սակայն դա նրանց չի հաջողվում»,- գրում է ռուս վերլուծաբանը։

Նա նշում է որ 2024 թվականի բողոքի ակցիաների առաջնորդ Բագրատ Գալստանյանը ամեն ինչով տարբերվում է ավանդական ընդդիմությունից և «նախկիններից»։

«Ընդհակառակը, նրա գործողությունների մեծ մասը հիշեցնում է 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» «քոսփլեյը»։ Նույն երթը դեպի մայրաքաղաք, նույն փորձը՝ «ժողովրդից ֆրոնտմեն» առաջադրելու, որը առնչություն չունի իշխող բյուրոկրատիայի հետ»,- նշել է Մարկեդոնովը և հիշեցրել այն ճշմարտությունը, որ նույն գետը երկու անգամ դժվար է մտնել։

«2018-ին իշխանությունների ընդդիմախոսներն ունեին ընդհանուր ճանաչված առաջնորդ՝ անկախ նրա հանդեպ ներկայիս վերաբերմունքից»- գրել է ռուս քաղաքական գործիչը:

Ըստ Մարկեդոնովի՝ 2018-ին կառավարչական վերնախավում էլ բացարձակ շփոթություն և ապատիա էր: Նա հիշեցրել է Սերժ Սարգսյանի հայտնի գնահատականը. «Ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է»): Այսօր, ըստ վերլուծաբանի՝ նման բան չի նկատվում։

«Ցուցարարները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ կամ ամբողջովին ապավինել ժողովրդավարական ընթացակարգերին՝ առանց հաջողության մեծ շանսերի, կամ արմատականացնել գործողությունները, ինչը հետևանքների առումով պակաս վտանգավոր չէ, առաջին հերթին՝ Հայաստանի մայրաքաղաքի հրապարակներ դուրս եկողների համար։ Իսկ հասարակության մեջ քաղաքացիական դիմակայության գաղափարը, թեկուզ հանուն հայրենասիրական բարձրագույն նպատակների, միանշանակ աջակցություն չունի»,- գրել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ