News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Բելգիայի Լևեն քաղաքում ապրող խորհրդային օդաչու Վալերի Չկալովի ծոռնուհուն՝ Freedom Birds for Ukraine շարժման ակտիվիստ Դարյա Բոգդանովայի նկատմամբ։ Համապատասխան քարտը հրապարակվել է գերատեսչության կայքում զետեղված տվյալների բազայում։

Ըստ РБК-ի՝ տվյալների բազայում նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր և այլ պարագաների գնման նպատակով միջոցներ հավաքող Դարյա Բոգդանովան հետախուզման մեջ է Քրեական օրենսգրքի հոդվածով, որը չի ճշտվում։ Ապրիլի կեսին ТАСС-ի և РИА Новости-ի  աղբյուրները հայտնել էին, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության կոչերի մեղադրանքով։

Ըստ ТАСС -ի զրուցակցի՝ քրեական գործի հարուցման պատճառ են դարձել հատկապես սոցիալական ցանցերում Բոգդանովայի գրառումները, որոնցում նա բացասաբար է արտահայտվել ռուսական բանակի հասցեին։ ՌԴ իրավապահ մարմինները միաժամանակ ուշադրություն են հրավիրել Բոգդանովայի՝ ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցի վրա, որում նա անդրադարձել է մոսկվացիներին և օդային տագնապին։

Խոսքը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված լրագրող Օլեգ Կաշինի և Դարյա Բոգդանովայի հունվարյան բանավեճի մասին է, պարզաբանում է РИА Новости-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ