News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը հանդիպել են  Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Հանդիպման նպատակը Հաշվեքննիչ պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքի քննարկումն էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ ՄԶԳ գրասենյակից:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը:

Ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ալելոն՝ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կայուն և անկախ Հաշվեքննիչ պալատը կարող է վճռորոշ դեր խաղալ պետական հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման գործում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է Հայաստանի հաստատություններին աջակցելու իր հանձնառությանը և նպատակ ունի նպաստել դրանց արդյունավետության բարձրացմանը` հանուն հանրային շահի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուիս Բոնոն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը
Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական...
ՆԳՆ Փրկարար ծառայության և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունն ամրապնդվում է
Նա մասնավորապես անդրադարձել է Փրկարար ծառայությունում Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամների հետ անցկացված բազմոլորտ...
ԱՄՆ դեսպանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈՒ-ում» թեմայով աշխատարանին
Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ…
ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի...
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը
Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ...
ՀՀ ԱԳ փոխնախարարները «Save Armenia»-ի անդամներին են ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային…
Ամենաշատ