Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամոթ, ամոթ» վանկարկումներով:
Տարածված տեսանյութում երեւում է, որ հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ պիկետ են իրականացնում: Քիչ անց նրանց են մոտենում մի քանի տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հյուպատոսության աշխատակիցներ:
«Դուք մեր հայրենիքը վաճառածին եք պաշտպանում, մեր հայրենիքը վաճառածին բերել եք այստեղ, որ ինչի՞ց խոսի, ստրուկներ: Դադարեցրեք բռնությունները Հայաստանում, Նիկոլ Փաշինյան»,-հայտարարում է բողոքող կանանցից մեկը:
Տղամարդիկ տեսնելով, որ իրենց չեն ուզում լսել, հեռանում են:
Պիկետի մասնակիցները նշել են, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին, քանի որ հայրենիքում նրա հրաժարականն են պահանջում։