News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման հետևում կանգնած է Ռուսաստանը և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս քարոզչությունն ուղղված չէ Արևմուտքին, սատարում ստանալու համար: Արևմուտքում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ռեժիմի նպատակն է ինչ-որ կերպ գաղափարական հիմք ձեռք բերել հանրության որոշ շրջանակների մոտ, ինչպես նաև արդարացնել տարածքների զիջումն ու իրենց կատաստրոֆիկ կառավարումը:

Սակայն, ինչու Ռուսաստանը չի աջակցում Բագրատ Սրբազանին և դիտորդի կեցվածք է ընդունել:

Պատճառները հետևյալն են.

  1. Եթե Ռուսաստանն աջակցի շարժմանն, ապա հաջողության դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի առջև, իսկ դրան հիմա պատրաստ չէ: Քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմն ու Արևմուտքի հետ ընթանում է չհայտարարված պատերազմ, Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանի համար հակամարտության մեջ մտնել Թուրքիայի, Ադրբեջանի ու առհասարակ «թյուրքական աշխարհի»-ի հետ:
  2. Եթե Ռուսատանն ուղղակիորեն ներքաշվի ներքաղաքական պայքարի մեջ, ապա դա ազդակ կլինի ՀԱՊԿ-ի երկրների համար, որ իրենց ներքաղաքական հարցերում դա ևս հնարավոր է, դա իրենց համար կդիտարկվի որպես նման քաղաքականության սկիզբ և լարում կմտցին միջպետական հարաբերություններում:
  3. Առհասարակ, այսօրվա Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր վրա չվերցնի մյուս երկրների ներքին խնդիրները: Օրինակ, աջակցում է պաղեստինցիներին, բայց համարում է, որ դա առաջին հերթին արաբների խնդիրն և արաբական երկրները պետք է առաջին քայլը կատարեն: Նույնը Սերբիային ու մյուս երկրներին է դա վերաբերվում: Դա վերաբերվում է նաև Հայստանին, իշխանության փոփոխությունը դա մեր խնդիրն է»։
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում
Իսկ 5 մլն մարդու հետ կապված՝ դեռ այն ժամանակ շատերն էին նշում, որ գործ ունենք մաքսիմալ հեռու ժամկետի...
«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է Քննչական կոմիտե
Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների...
«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին
Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց...
«Հրապարակ». Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում
Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ...
«Հրապարակ». Շատ նման է դժբախտ պատահարի
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք...
«Հրապարակ». Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ