News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մեր շատ սիրելի, ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է, ուրիշ պատճաբանություն չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«20 օրից լրանում էր նրա պաշտոնավարումը, բայց որոշել են իրենց խելքով պատժել։ Սա նշանակում է, որ երկրում ռեպրեսիաներ են բառիս լայն իմաստով։ Սամվել Դանիելյանը հավանաբար նաև այդ նույն ազատողների երեխաների կյանքի միջոց է եղել բժշկելու։ Նրա հետ միասին ընդվզել են են բոլոր բժիշկները, որոնք իր հետ աշխատել ու գործակցել են»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնում մեծ թվով ոստիկաններ բերելուն՝ Սրբազանը մեկնաբանեց. «Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ այս բոլոր անհամաձայնություն հայտնած քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհներ փակում, ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց։ Տեսեք, թե ինչպիսի վախի մեջ են ապրում մարդիկ։ Մարդ, որը հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել ու բերել է կենտրոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ