News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Մենք ծառայություն ենք իրականացնում այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

NEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ են այսքան մեծ թվով զորք կուտակել Օպերայի շրջակայքում, նա արձագանքեց. «Կուտակված չի, ծառայություն ենք իրականացնում: Իրենք ակցիա են իրականացնում, իսկ ոստիկանությունն ի՞նչ է անում, մեզ համար հանգիստ կանգնած ենք: Ինչ-որ վատ բան անո՞ւմ է ոստիկանությունը, ինչ-որ մեկին վիրավորո՞ւմ է ոստիկանությունը, ավելի շատ ոստիկաններին են վիրավորում: Անդրադարձեք այն դեպքին, որ կինը հայհոյանքներ են հնչեցնում ոստիկանի հասցեին, ես ամաչում եմ, որ նման հայ կանայք կան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ քիչ առաջ մի քանի հոգով ոստիկանները ծեծելով տարան մի տղայի, ոստիկանապետն արձագանքեց. «Կստուգենք, դրա համար ծառայողական քննություն կլինի եւ եթե մեղավոր կա, պատասխանատվության կենթարկենք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ