News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կորեական շուկայում հայտնվել է Kia EV6 նոր մոդել, որի արտաքին տեսքը, ըստ Autoblog-ըի՝ զգալի փոփոխություններ է կրել։

Ամենատպավորիչը նոր ճակատային վահանակն է։ Ստանդարտ լուսարձակների փոխարեն երևան են եկել «Աստղային քարտեզ» կողային լույսերը՝ վերափոխված առջևի բամպերի շուրջ բազմանկյուն նախշ ստեղծելով։

Մեքենայի հետևի աննշան փոփոխությունները լրացուցիչ լուսավորությունն է, որն օգտագործվում է ամբողջ լայնությամբ լուսատուփի վրա և GT-Line-ը ցածր մոդելներից տարբերող նոր լուսացիր ձևերը:

Նոր սև և արծաթագույն երկրաչափական անիվները, որոնք հասանելի են այս շուկայում 19 կամ 20 դյույմանոց չափերով, EV6-ն ավելի մոտեցնում են Kia-ի նոր էլեկտրական մեքենաների աճող հավաքածուին:

Մեքենայի սրահի այլ հատվածներում վերափոխված անլար լիցքավորիչն թույլ չի տալիս՝ հեռախոսն ընկնի: Մեքենան հագեցած է թվային հետնամասի հայելիով, նոր «դինամիկ գրաֆիկայով» արտաքին լուսավորությամբ, անլար Android Auto և Apple CarPlay համակարգերով, մատնահետքի սենսոր, որը առանց բանալու նույնականացման  լրացուցիչ մակարդակ է ապահովում:

Kia-ի ինժեներները մեքենան առավել հարմարավետ դարձնելու նպատակով ավելացրել են թափքի կոշտությունը, ուժեղացրել ձայնամեկուսիչն ու կարգավորել հարվածամեղմիչները: Անվտանգության նկատառումներով սրահում տեղադրվել է անվտանգության 10 բարձիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ