Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր որոշումներից մեկում, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար հայտատուն պետք է ներկայացնի նաև մշակության և վերամշակման տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
Նախագծով նախատեսվում է վերանայել և Օրենքին համապատասխանեցնել արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի իրականացման համար տրվող լիցենզիաների շրջանակում լիցենզավորված անձանց` գործունեությունը սկսելու ժամկետը, սահմանվում է ընթացիկ տարվա մինչև վերջին եռամսյակը լիցենզիայով տվյալ տարվա համար հայցված քվոտաները վերանայելու մասով կարգը, ինչպես նաև մի շարք ձևակերպումներ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված ձևակերպումներին: