News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-in hajtnwum են, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները  համատեղ,  Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության  միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը  ստուգվել են համապատասխան  սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը,  որը համարվում է  թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են  «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի  զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում  գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն:   Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատախազը հայտնել է, որ Հանթեր Բայդենը թմրանյութերի լուսանկարներ է ուղարկել թմրադիլերներին. CNN
ԱՄՆ նախագահի որդին թմրանյութերի լուսանկարներ է ուղարկել...
Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը...
5000 դրամ է վճարել առնվազն 4 անձի՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար. ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ձայնագրության մեջ լսվող խոսակցություն ունեցած և այլ անձանց ինքնությունները...
Հրդեհ Կոմիտասի պողոտայում` նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 20-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի...
Բաքվում տղամարդը ցած է նետվել 16-րդ հարկից և ընկել անցորդի վրա
Երկուսն էլ տեղում մահացել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ