News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Սահմանային ճշգրտման տակ ներկայացվող գործընթացը որևէ տրամաբանության չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ դելիմիտացիան այստեղ իրականացվում է բացառապես տեղային առումով. «Ընդ որում, Ադրբեջանի պնդմամբ և ճնշմամբ։ Մեր քաղաքացիների համար տեսանելի  չէ, թե այս գործընթացն իր ամբողջության մեջ ինչ սկզբունքների հիման վրա է գնում։ Ներկայացվել է լրիվ այլ ժամանակահատվածի քարտեզ։ Խոսվում է Սովետական միության Գլխավոր շտաբի քարտեզների մասին, և փորձում է դա ներկայացվել որպես իրավական առումով ամենաբարձր ուժը կամ կարգավիճակ ունեցողը, դա որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը, որովհետև Սովետական օրենսդրությամբ Սովետական հանրապետությունների միջև սահմանային խնդիրները լուծվում էին այդ հանրապետությունների միջև, այլ ոչ թե կենտրոնական մարմինների»։

Անդրադառնալով հայկական գյուղերն Ադրբեջանին հանձնելուն՝ պատգամավորն ասաց. «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նկարագրական մասով որևէ ձևով չի երևում, որ այդ հանձնվող տարածքները, որոնց մասին իշխանությունը խոսում է, դրանք Հանրապետության մասին չեն կազմում։ Գուցե իրենք ասեն, որ դա մեկնաբանման հարց է, բայց այն, ինչ կարդում ես բնութագրման մեջ, ցույց են տալիս, որ դրանք ՀՀ տարածք են։ Եթե դրանք ՀՀ տարածք են, ապա դրանց որևէ ձևով հանձնումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խոսվում է տարածքների հանձնման մասին, դեմարկացիայի գործընթացը ենթադրում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է լինի դեմարկացիայի ենթարկվող Հանրապետությունների միջև կենսական անհրաժեշտություն պահանջող այդ տարածքների չտուժելու հանգամանքը։

ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն, բայց պայմանավորված Հայաստանի ներքին իրականությունում տեղի ունեցող զարգացումներով գործընթացի այդ ֆիզիկական հանձնման մասը չեն իրականացնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ