News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել առավելագույնս արդյունավետ, մենք դա հասկանում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց յուրաքանչյուրը թող գնա հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա գումարները արդյունավետ ծախսել: Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այդքան էլ մենք ենք արդյունավետ ծախսում, որովհետեւ մենք նույն մարդիկ ենք, ընենց չի, որ ուրիշ տեղից եկել ենք, ստեղ նստել։

Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ, և այստեղից էլ գնում ենք էդ նույն ծնունդի, կնունքի արարողության, որտեղ ինչ–որ բան ավել է ձեռք բերվում, ինչ-որ բան՝ պակաս, ինչ-որ բան փչացած է լինում։ Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ բոլորս նույն ձևով ապրող, աշխատող մարդիկ ենք ու սա շատ կարևոր ընկալում է. «Նույն մարդը, որ հանգամանքի բերումով ընտրվել է պատգամավոր կամ դարձել նախարար, դժվար իրենց տանն այլ կերպ գործի, աշխատանքի վայրում՝ բոլորովին այլ: Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, ուղղակի չի կարող»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ