News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իջևան համայնքի Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը ժողովրդի հետ է։

«Ուզում եմ հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում ասել, տա՞մ այդ հրաժարականը, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց Կիրանցի գյուղապետը՝ դիմելով բնակիչներին։

Գյուղացիները նշեցին՝ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։

Տղամարդկանցից մեկն առաջարկեց. «Դու մնում ես քո տեղը, հրաժարականի միտք ես չեմ տեսնում»։

«Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,–ասաց հավաքվածներից մեկը:

Գյուղապետը շեշտեց, որ սկզբից էլ ժողովրդի կողքին է եղել ու մինչև վերջ էլ ժողովրդի հետ է լինելու:

«Մեռնեմ էլ իմ ժողովրդի հետ եմ մեռնելու, ապրեմ էլ իմ ժողովրդի հետ եմ ապրելու: Կառավարությունից մարդ է գալիս Իջևան և ուզում է ակտիվ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել ու խոսել, եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։

Բնակիչներն էլ հայտարարեցին՝ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ խոսելու տեղ ունեն, Իջևան չեն գնալու։

Կիրանցեցիները հրաժարվում են Ադրբեջանին հանձնվելիք իրենց տների, հողերի դիմաց կառավարության խոստացած փոխհատուցումից, նշում են՝ իրենք թշնամուն տուն ծախող չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ