News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

2022 թվականին դեպի Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ ֆինանսական հոսքերն ավելացել են, ներառյալ՝ Ռուսաստանից ժամանող քաղաքացիների հաշվին, հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

«Նրանցից շատերը ՏՏ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ էին։ 2022 թվականին Հայաստանում ոլորտում աշխատողների թիվը կրկնապատկվել է: Դա հանգեցրել է ծառայությունների արտահանման ավելացմանը, ներառյալ՝ ՏՏ ոլորտում, ինչը դրականորեն է ազդում արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա»,- նշել են Բանկում։

ՎԶԵԲ-ում նշել են որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ՝ երկիր, որը կարող է կարեւոր տարանցիկ դեր խաղալ առեւտրում։ Նշվում է որ Հայաստանի տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է, այնուամենայնիվ աճում է մոտ 5 տոկոսով, ուստի նվազման փոփոխություններն էական չեն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ