News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Այն ժամանակ, որ մենք օրակարգից որևէ ձևով շեղվում ենք կամ դուրս ենք գալիս, այդ ժամանակ է խնդիր առաջանում։ Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ։ Մարդիկ այնտեղ ի՞նչ կարող են անել։ Որքան էլ սիրտս ցավում է, որ մարդիկ դրսում են, բայց այս մարդիկ ինտրիգներով փորձում են հարցը այնտեղ տանել»,-ասաց նա։

Սրբազանն ընդգծեց, որ իշխանափոխությունը կորուստները կանխելու համար է. «Որ այս ընդվզումն էլ չլիներ, ինչքան ավելի շուտ կանեին, և արդեն կարող է՝ Սյունիք հասած լինեին։ Ամենամեծ կասեցումն այն պետք է լինի, որ գոնե ինչ–որ մի ելման կետ ունենաս։ Սրանք ավերում են վերևից ներքև, որևէ սյուն, հենք չեն թողնում»։

Հարցին՝ արդյո՞ք 8-9 օրում շարժումը կարո՞ղ է լուծել որոշ հարցեր, Սրբազանը պատասխանեց. «Շարժումն իր տրամաբանությամբ շարժվում է։ Ամեն օր նոր արձանագրումներ է կատարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ