News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա գիշերը Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի լեռներում սպասվում են տեղումներ` ձնախառնուրդի և ձյան տեսքով։ Ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա լեռներում ամենուրեք օդում սպասվում են սառնամանիքներ -1-ից -3:

Հայաստանի առանձին հատվածներում մայիսի 18-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է` կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ «Հայգոսհիդրոմետ»-ից NEWS.am -ին հաղորդում են՝ Երեւանում գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+18,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+10,

Լոռի՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +12+15,

Տավուշ՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+11,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+19,

Արարատ՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,

Արմավիր՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ