News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ռուսական Tatneft նավթային ընկերությունը ստորագրել են համագործակցության նոր ճանապարհային քարտեզ, հայտնում է Neftegaz.ru-ն։

Նշվում է, որ հանդիպումը արդյունավետ է եղել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակությամբ։
Նոր համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում։

SOCAR-ը և Tatneft-ը ստորագրել են նաև համագործակցության ճանապարհային քարտեզ 2023 թվականի նոյեմբերի 3-ին: Համաձայնագիրը նախատեսում էր համագործակցություն նավթի արդյունահանման և վերամշակման, նավթամթերքների և նավթաքիմիական ապրանքների վաճառքի, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման և փորձի փոխանակման ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ