News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը շաբաթ օրը մնում է կայուն, բայց ծանր, տեղեկացրել է АР-ը։

Ուրբաթ երկու ժամ տեւած վիրահատությունը «նպաստել է դրական կանխատեսմանը», տեղեկացրել է առողջապահության նախարար Զուզանա Դոլինկովան։

Սպանության փորձի մեջ կասկածվող մարդն առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ։ Դատախազները փորձում են Սլովակիայի Մասնագիտացված քրեական դատարանից հասնել կասկածյալի ձերբակալության։

Դատախազներն արգելել են ոստիկանությանը հրապարակայնորեն ճանաչել տղամարդու ինքնությունը կամ գործի այլ մանրամասներ բացահայտել, բայց, ԶԼՄ-ների տվյալներով, դա 71-ամյա թոշակառու է, որը հայտնի է որպես սիրողական բանաստեղծ, որը, գուցե, մի ժամանակ պահապան է աշխատել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող առեւտրի կենտրոնում։

Երկրի իշխանությունները հայտնել են, որ կասկածյալը չի պատկանում որեւէ քաղաքական խմբի, թեեւ հարձակումն ինքնին կատարվել է քաղաքական դրդապատճառներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ