News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Հայկ Ղալումյանը կիրանցեցիներին ասել է` Բաքուն տեսավ, որ դուք էստեղ ակտիվ եք, շարժման մեջ եք, դրա համար քարտեզն այդպես գծեց: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` խոսելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Կիրանցի բնակիչների հանդիպման մասին:

«Սա է պետական գործչի խոսքը այն ժողովրդին, որ հերոսաբար պահել է պետական սահմանը: Դպրոցները, մանկապարտեզները, այգիները, գերեզմանները կրակի տակ են եղել, բայց ժողովուրդը չի նահանջել ապրել է: Մարզպետի խոսքը վկայությունն է, թե ինչ որակի պետության մեջ ենք մենք ապրում»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

«Երեկ փորձել են կաշառել, գումար են առաջարկել: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց խոսակցություններ եմ լսել, որ 15-20 միլիոնի մասին են խոսել»,-ասաց Բագրատ Սրբազանը` հավելելով, որ չի կարող մեկնաբանել, քանի որ իր աչքով չի տեսել:

Դիմելով մշակույթի ներկայացուցիչներին, նա խնդրեց այցելեց կիրանցեցիներին և որպես սիրված մարդիկ, ում նրանք շատ հաճախ միայն հեռուստացույցով են տեսնոում, քաջալերել նրանց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ