News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Այս պրոցեսն ինձ համար այն ջարդող, փշրող պրոցեսը չի, այլ բուժողն է: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և մշակույթի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ասաց երգերի հեղինակ Լիլիթ Բլեյանը:

«Ես կարծում եմ, որ մոտեցումը պետք է ցանցային լինի: Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ զգում է` ինչ է կատարվել, ինչ է կատարվում, և ինչ է սպասվում: Գործողությունները փոխանցելու և տեղերում այդ փոքրիկ պղպջակները ստեղծելու հարցը պիտի լուծվի: Ես չեմ պատկերացնում, որ սա մի փողոց է, որտեղով երթը գնում և հասնում է մի տեղ, որտեղ անում է ինչ-որ գործողություն: Ես առողջացնող այս շարժումը տեսնում եմ տեղերում առողջացման պրոցեսի պես: Ամեն մեկը իր շուրջ ստեղծում է այն առողջ միջավայրը, այն մաքրման պրոցեսը, որի համար ի վերջո այս ամենը սկսվել է»,- ասաց Լիլիթ Բլեյանը:

«Ցանկացած մարդ, ես իմ փոքրիկ համերգի ժամանակ խոսելով` չվախենալով քաղաքականացվելուց, կարող ենք շատ ավելի հեռուն հասնել, նույնիսկ այս կարճ ժամանակում»,-ասաց նա` հավելելով, որ միգուցե, օգուտը ոչ թե մեկ ամսից, այլ մեկ տարուց երևա, բայց արդյունք անպայման լինելու է:

 

Տպել
Ամենաշատ