News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի  15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 15:50-ի սահմաններում Երևաի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարութայան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 56 խումբը կանչով մեկնել է Մյասնիկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ