News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողության իր ելույթում հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող թյուրիմացություն սերմանել և պառակտում առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև», հայտնում է Mehr-ը։

Ըստ Ալիևի, «այսօր ամբողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամությունը»։

«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ նախագծերը, որոնք իրականացվում են տրանսպորտի ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ և տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը լավ ուղու վրա է»:

«Հյուսիս-Հարավ միջանցքը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և Իրանում ու Ադրբեջանում երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացմամբ այս միջանցքը կդառնա աշխարհի ամենակարևոր տրանսպորտային հաղորդակցությունը»,- ​​ասել է նա։

«Այսօր շահագործման կհանձնվի «Աղբանդ» նոր կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս է կազմում և միացնում է Ադրբեջանի տարածքը Նախիջևանի հետ»,- հայտարարել է Ալիևը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ