News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը թոքաբորբ է ունեցել, ասվում է թագավորական գրասենյակի հաղորդագրության մեջ, որը տարածել է Սաուդյան SPA լրատվական գործակալությունը։

«Իսլամական երկու սուրբ մզկիթների Պահապանն ավարտել է բժշկական հետազոտությունը, որն իրականացվել է Ջիդայի Ալ-Սալամ պալատի թագավորական կլինիկայում, նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, և բժիշկները որոշել են, որ նա պետք է հակաբիոտիկ բուժում անցնի բորբոքումը դադարեցնելու համար», ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կիրակի օրը Սաուդյան Արաբիայի միապետի գրասենյակը հայտնել է, որ թագավորը բարձր ջերմության և հոդացավերի պատճառով ընդունվել է Ջիդայի հիվանդանոց՝ հետազոտության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ