![](img/news/82/43/58/default.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին և պատվիրակություններին ամբողջ աշխարհից՝ քննարկելու ոլորտային հիմնական խնդիրները, մարտահրավերները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները, փոխանակելու կրթության ոլորտում ձեռքբերված փորձն ու ուսուցման մոտեցումները։
Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: